Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ

Ստեղծված իրադրության պայմաններում, հատկապես անվտանգային հարցերում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, որը պետք է առավել խորությամբ քննարկել ՌԴ-ի հետ և անհրաժեշտ որոշումներ կայացնել։

Խոսքն առաջին հերթին վերաբերում է ՀՀ սահմանների պահպանության/պաշտպանության հետ կապված հարցերին, որը կարգավորվում է ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերով։

Առկա իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս դաշնակից ՌԴ-ի հետ քննարկելու Երասխ-Մեղրի (Նախիջևանի հետ սահման), Մեղրի-Գորիս (պայմանական) հատվածներում սահմանային պաշտպանությունը ՌԴ -ի միջոցով իրականացնելու նպատակահարմարությունը, այնպես ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանի դեպքում է։

Այս թեմային առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, սակայն գործընթացը պետք է խորությամբ քննարկել և բերել առաջնային օրակարգ։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

<iframe src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Ftigran.abrahamyan%2Fposts%2F3654880891244069&width=500&show_text=true&height=275&appId” width=”500″ height=”275″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share”></iframe>