ՌԴ ՊՆ-ն հերքել է Նիկոլ Փաշինյանի սուտը. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չեն մնացել շրջափակման մեջ

«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ են մնացել նաև ռուս խաղաղապահները:

Հիշեցնենք, որ նման հայտարարություն այսօր արել էր Նիկոլ Փաշինյանը՝ «Ազատություն» ռ/կ հետ զրույցում: