Ազգային կյանքում իրավիճակը կայունանալու և հետագա պայքարի համար հստակ պայման է հրաժարականը․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Նայում եմ ՀՀ քաղաքներից մեկում կազմակերպված «հանրահավաքը», որը սկվում է աղանդավորի աղոթքով մեր «սուրբ» վարչապետի համար, իսկ խոսնակներից մեկն էլ հպարտանում է, որ քահանային չթողեցին մտնի եկեղեցի, քանի որ վերջինս մասնակցել էր ընդդիմության հավաքներին: Մեծ իմաստություն պետք չի ունենալ հասկանալու համար այդ վարչապետապաշտական մինի հանրավաքների իմաստը և նպատակը: Առանց սարկազմի, դրանք ոչ մի բանով չեն տարբերվում աղանդավորական պաշտամունքներից ու հավաքներից: Ու իշխանությունն էլ խոսում է հանդուրժողականությունից. ախր անընդունելի է այսքան ատելություն այլակարծության համար: Ի վերջո պետք է հասկանաք, որ ազգային կյանքում իրավիճակը կայունանալու և հետագա պայքարի համար հստակ պայման է հրաժարականը: Ուրիշ տարբերակ չկա: Հանուն մեր երկրի, հանուն ներքին համերաշխության̀ հեռացե՛ք:

Տեր Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան էջից։