ԱԺ աշխատակազմին գաղտնի պարգևավճար են տվել (լուսանկար). «Փաստինֆո»

«Փաստինֆո»ն գրում է. «Սոցիալ-տնտեսական ճգնաժամում գտնվող երկրում շարունակվում է պարգևավճարների բաշխումը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին վերջերս պարգևավճար է տրվել, ընդ որում՝ աշխատավարձի 100%-ի չափով:

Պարգևավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։ Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, որը հարցը լսելուց հետո ոչ թե այն հերքեց, այլ առաջարկեց դիմել գրավոր։

ԱԺ նախագահի կարգադրությունները ենթակա են հրապարակման, հետևապես ԱԺ աշխատակազմի պարտավորությունն է առանց գրավոր հարցման կայքէջում տեղադրել ԱԺ նախագահի ստորագրած բոլոր որոշումներն ու կարգադրությունները։

Կայքում տեղադրված վերջին կարգադրությունը վերաբերում է Նիդերլանդների երկու խորհրդարանականների պարգևատրելու մասին»։