62 մլն եվրոյի յուրացում. Ուկրաինայում Արսեն Ավակովի և Ազգային բանկի նախկին նախագահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոն ավստրիական Meinl Bank Aktiengeselschaft- ում բացված CityCommerce բանկի հաշվեհամարներից 62 միլիոն եվրոյի ապօրինի ձեռքբերման հետ կապված՝ քրեական գործ է հարուցել Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարևայի և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հնարավոր չարաշահումների  առնչությամբ: Այս մասին նշված է Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի` «Украинские новости»-ի հարցմանն ուղղված պատասխանում:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 364-1 հոդվածի 2-րդ մասով ՝ բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի որոշման համաձայն:

Քրեական դատավարությունը քննվում է պետական պաշտոնյաների հնարավոր օժանդակությամբ CityCommerce բանկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահման մասով:

Բանկի պաշտոնյաների անունները չի նշվում, գործը հարուցվել է դեկտեմբերի 1-ին: