Թուրքիան և Ուկրաինան ԱԹՍ-ների և ռազմանավերի համատեղ արտադրության համաձայնագրեր են կնքել

Թուրքիան և Ուկրաինան հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի և ռազմանավերի արտադրության տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել՝ փոխանցում է Ermenihaber-ը:

Ուկրաինայի Պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարարել է, որ իրենք հույս ունեն թուրքական տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը զարգացնել։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է նաև, որ այս նախագծերի կյանքի կոչմամբ նպատակ ունեն Սև և Ազովի ծովերում ուժեղացնել նավատորմը՝ ապահովելու համար պետության անվտանգությունը։