Դատախազներն ազատման դիմումներ են գրում

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նաև Գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ռաֆայել Գևորգյանը։ Գրում է Armlur.am-ը։

Ավելի վաղ կայքը գրել էր, որ մի շարք դատախազներ տեղեկացրել են Նիկոլ Փաշինյանին, որ չեն պատրաստվում այլևս անօրինական հրամաններ կատարել ու դուրս են գալիս աշխատանքից։