Ներքին Խնձորեսկի բնակիչ, գերեվարված Նարեկ Սարդարյանը այսօր վերադարձվել է Հայաստան

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարդարյանի անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, սակայն երեկ վերադարձած գերիների թվում նա չէր եղել։

«Ես ասելու ոչինչ չունեմ, ոչինչ չգիտենք: Նարեկը չի վերադարձվել, նրա հետ ոչ մի կապ չի եղել, սպասում ենք իր վերադարձին, տեսնենք ինչպես կլինի»,- հայտնել էր նրա կինը՝ Հերմինե Առաքելյանը: