Նիկոլը թույլ չտվեց, որ մեր բանակը կռվի, Նիկոլը կատարեց Ալիևի հրահանգները (տեսանյութ)

Հայաստանի վարչապետի պաշտոնը  զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը խոսում է մեր հայրենիքի սահմանները GPS-ով սահմանգծելու մասին, հայկական տարածքները՝ «սառնորեն, հանդարտ աշխատանքով» Ադրբեջանին հանձնելու մասին: Եվ նա, իրոք, սառնասրտորեն մեր հայրենիքը՝ Արցախը հանձնեց թշնամուն։ Այդպես էլ Հայաստանի  գյուղերն է սառնասրտորեն հանձնում թշնամուն:

Ի դեպ, հայրենազրկումը Նիկոլ Փաշինյանի համար իր իսկ խոսքով՝ «երբեմն ցավոտ» գործողություն է, ասել է, թե երբեմն էլ ցավոտ չէ, այսինքն, կարելի է ուղղակի կտրել ու հանգիստ տալ «բարեկիրթ» հարևանին։  Փաշինյանի ու իր սորոսական թիմի տրամաբանությամբ՝ խնդիր չկա:

Ի դեպ, տեղեկացնեմ, որ Ադրբեջանում, Թուրքիայում՝ տարածաշրջանը պատկերող  քարտեզներում, Հայաստանի գերակշիռ մասը համարվում է ադրբեջանական: Եվ հիմա տեսնում ենք, որ Փաշինյանը գործում է համաձայն այդ քարտեզների, գործընթացները հուշում են, որ այսօր էլ Հայաստանն է հանձնվում է թշնամուն: Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրըԱրցախյան երեք պատերազմների մասնակից, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն է։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։