Լոռու մարզպետը հրաժարականի որոշում է կայացրել

Հայաստանի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Անդրեյ Ղուկասյանը:

«Այո, որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու»,- ասաց մարզպետը:

Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 10-ին: