Սկանդալային բացահայտումներ Արդարադատության նախարարությունից․ անհամաչափ նշանակումներ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ»-ի ապրանքագիտության բաժնի նախկին պետ Արա Բաղդասարյանը։

Անդրադարձ է կատարվել Արդարադատության ոլորտում տիրող անգործությանը, կադրային խայտառակ նշանակումներին՝ իշխանամերձ շրջանակներից։

Մեր զրուցակիցն անդրադառնալով ճգնաժամային իրավիճակին՝ շետեց, որ վերջին 2,5 տարում մեր արտաքին պարտքն աննախադեպ աճել է, դրա ֆոնին իշխանության ներկայացուցիչներին պարբերաբար պարգևավճարներ են տրվում, այնինչ պետք է այդ գումարներն ուղղվեին մեր զինվորներին բուժելու և Արցախից եկած մեր հայրենակիցներին կացարաններ տրամադրելուն։

Արա Բաղդասարյանի ընդգծմամբ՝ երկիրն այս իրավիճակից կարող են դուրս բերել նախկին կադրերը, որոնք ունեն բազմամյա փորձ․«Ֆինանսատնտեսական ոլորտում պետք է լինի Հրանտ Բագրատյանը, որը վստահաբար երկիրը ճգմաժամից կհանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ Գառնիկ Իսագուլյանը, ում մասնագիտական ունակությունների մասին լեգենդներ են հյուսվում, արդարադատության ոլորտում՝ Նորայր Փանոսյանը, ով փայլուն կադր է»,-ամփոփեց մեր զրուցակիցը

Մանրամասները՝ տեսանյութում