Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկը վերադարձել է Հայաստան

Արցախյան երկրորդ պատերազմում Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկը երեկ Բաքվից վերադարձել է Հայաստան: Լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության դիմաց ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատներից Անահիտ Ադոյանը:

«Ունենք մեկ տղա, որը վերադարձել է, կփորձենք կապ հաստատել նրա հետ: Շատ ուրախ ենք, որ գոնե մեկը վերադարձել է Հայաստան, բայց պետք է պայքարենք մնացած 40-ի համար: Նա նույն զորամասի ՄՈԲ-ից էր»,- ասաց Ադոյանը:

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հայ գերիներ։