Թուրք մարդասպաններին հանձնելու գործը իրականացրել է սկոլիոզով տառապող ու դրանով բանակից ազատված սորոսական արդարադատության նախարարը

Թուրք մարդասպաններ ասկերովին և գուլիևին ադրբեջանին հանձնելու գործը, ըստ իմ տեղեկությունների, իրականացրել է սկոլիոզով տառապող ու դրանով բանակից ազատված այս սորոսական արդարադատության նախարարը, անունն էլ, եթե չեք հիշում, Ռուստամ Բադասյան: Նա է դիմել դատարան միջնորդությամբ, որ մարդասպաններին ազատ արձակեն ու հանձնեն ադրբեջանին: Հետաքրքիր է, որ Հայաստանի ու ադրբեջանի միջև բացակայում են որևէ իրավական հիմքեր՝ հանձման մասին: Դեռ հակառակը՝ շատ միջազգային նման փաստաթղթեր Հայաստանը ստորագրել է վերապահումով՝ ադրբեջանի մասով: Որքանով գիտեմ, նույնիսկ Արցախի նախագահ Ա.Հարությունյան-կլոունը հրաժարվել է ներում շնորհել այդ տականքներին, ստիպված գործի է անցել Բադասյանը: Ի դեպ, ասում են, որ սցենարի հեղինակը Բադասյանը չէ, այլ՝ չեք հավատա, հենց ադրբեջանցիներն են: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա պարզապես ակնհայտ է ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով նախատեսված հանցագործությունը՝ Պետական դավաճանությունը, որի համար որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով:

Երևի ճիշտը ժամանակին բանակ գնալն էր:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից։