Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետը ստում էին․Mediaport

Արցախյան հակամարտությունը լուսաբանող կանադացի լրագրող Նիլ Հաուերը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կապանի քաղաքապետը հաստատել է` նախօրեին Ագարակի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել: «Հայկական կողմի ուղղությամբ 50 ադրբեջանցիներ են շարժվել, ինչին ի պատասխան հայկական կողմը օդ է կրակել, նույնն արել են նաև ադրբեջանցիները»,- փոխանցում է կանադացի լրագրող` հավելելով, որ զոհեր և վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ Mediaport-ի հրապարակումից հետո Սյունիքի մարզպետարանը կեղծիք տարածեց, թե ամեն ինչ լավ է, ոչինչ չի կատարվում, իսկ այնուհետ մարզպետը, հակասելով մարզպետարանի հայտարարությանը,
ասել էր, թե թշնամին բարձրախոսներով պահանջել է թողնել Կապանի Ագարակ գյուղի դիրքերը՝ այս կերպ հերքելով կրակոցների լուրը: