Արժանապատվության երթն ավարտվեց. հաջորդը երթը՝ վաղը 17։00-ին Սասունցի Դավթի արձանի մոտից

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության երթը Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ արժանապատվության հաջորդ երթը տեղի կունենա վաղը՝ ժամը 17։00-ին, Սասունցի Դավթի արձանի մոտից։

Թևանյանն ընդգծեց, որ իրենց գործողությունները վճռական են, պայքարը չեն դադարեցնելու այնքան ժամանակ, մինչև չհասնեն հաջողության. «Մենք Հայաստանը սրբելու ենք կապիտուլյացիայի սիմվոլից։ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային։ Ես ձեզ կոչ եմ անում՝ անկախ ձեր քաղաքական և գաղափարական հայացքներից ամենօրյա պայքարի միանալ և այդ ամենօրյա պայքարի միջոցով ապահովել Նիկոլ Փաշինյանի հեռացումը»։