Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է ներում շնորհել ադրբեջանցի դիվերսանտներին․ Mediaport

Mediaport-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է ներում շնորհել ադրբեջանցի դիվերսանտներին: Ուստի այս պահին փորձում են հանցագործներին Ադրբեջան վերադարձնելու Փաշինյանի անձնական որոշման իրավական հիմքերը մշակել ՀՀ արդարադատության նախարարության միջոցով:

Հիշեցնենք, որ Mediaport-ը կեսօրին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ադրբեջանին է արտահանձնելու 2014թ.-ին Քարվաճառում ձերբակալված մարդասպան դիվերսանտներին, ինչը տեղի ունեցավ. վերջիններս արդեն Բաքվում են: