Շուշիի Հին շեն գյուղը երեկ կեսօրից հայտնվել է շրջափակման մեջ. համայնքի ղեկավար

Շուշիի շրջանի 160 բնակիչ ունեցող Հին շեն գյուղը երեկ կեսօրից հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է գյուղապետ Սամվել Սարգսյանը:

Գյուղում կին, երեխա, տղամարդիկ կան, դուրս գալ չեն կարող, ադրբեջանական զինուժն այս պահին փակ է պահում Մեծ շենից Հին շեն տանող ճանապարհը:

«Արհամարհել է մեր համայնքային սահմանները, ԼՂ սահմանները, ճանապարհը փակել են՝ ոչ էս կողմ, ոչ էն կողմ, երկու համայնքի մեջտեղի ճանապարհը փակված է»,- նշել է գյուղապետը:

Հին շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն էլ հայտնել է.

«Մեր գյուղից մի կմ դեպի Հին շենի տարածք՝ այս արանքում մի 3 կմ երկայնքով վերև ներքև բան են կապել, արանքը պահում են, որ մեր գյուղից էն կողմ ու հակառակ ուղղությամբ շարժ չլինի»: