Կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահություն

2-րդ զորամիավորման N զորամասի ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը:

Զորամասի սպաները հրահանգավորել են հերթափոխի պատրաստվող անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հստակեցրել խնդիրներն ու առաջադրանքները։