Շուտով ԱԱԾ-ում ցուցմունք կսկսեն տալ կարկառուն սորոսականները, ովքեր փողի դիմաց վաճառել են իրենց հայրենիքը

ԱԱԾ-ից ստացա այս հրաշալի նամակը, որով արձանագրվում է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ քրեական գործ է հարուցվել կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի շահառուի նկատմամբ այն էլ այնպիսի ծանր հանցագործության հատկանիշներով, ինչպիսին Սորոսի փողերով ազգային թշնամանք հարուցելն է:

Շնորհակալ եմ ԱԱԾ արժանապատիվ սպաներին: Այս քրեական գործը հետևողականորեն հասցվելու է իր տրամաբանական ավարտին: Շուտով ԱԱԾ-ում ցուցմունք կսկսեն տալ կարկառուն սորոսականները, ովքեր փողի դիմաց վաճառել են իրենց հայրենիքը:

Հ.Գ. Արարքը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ:

#ՎԵՏՕ

#ВЕТО

#VETO

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից