ԱՅՑ ԱՂՎԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ

Այսօր եկա քեզ այցի

Ինչպես միշտ տխուր ես, եղբա՛յր,

Հոգիս պատրաստ է լացի

Հոգիս որ դարձել է քար։

Ինչպես միշտ նայում ես թախծոտ

Ու այնպես միայնակ ես դու,

Քո դեմքի ժպիտը թախծոտ

Ես անվերջ կրում եմ իմ հոգում։

Դու այնպես պատվով ապրեցիր

Ու ճամփադ դու անցար փառքով,

Երբ որ ինձ քո տեղն եմ դնում

Թվում է ապրում եմ պարտքով։

Եվ գիտե՞ս պարտք ունեմ տալու՝

Քո և իմ ընկերների։

Աշոտ Մինասյան

Մ․Ա․Հ․

Աշոտ Մինասյան Երկաթի ֆեյսբուքյան էջից