Ի ՎԵՐՋՈ ՈՉԻՆՉ ՀԱՎԵՐԺ ՉԷ ԵՎ ՈՉ ՈՔ ՀԱՎԵՐԺ ՉԷ : ԱՄԵՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է և դուք եք պատասխանատու ձեր արարքների համար

Շնորհակալություն այն ոստիկաններին, ովքեր հետևում են իմ կոչին:

Ներկայիս ներքաղաքական իրադարձությունները երբեմն անորոշության շղարշով են պատում հայ ժողովրդի ապագան: Էմոցիոնալ ու զանազան շահերի բախման կետում հայը հայի դեմ է ելնում` հաճախ անտեսելով ամենակարևորն ու առանցքայինը: Առանձնահատուկ բարդ կացության առջև են մեր ոստիկանները, ովքեր, իշխանության գործիքը դարձած, մեղմ ասած ոչ հարգալից վերաբերմունք ու վարք են դրսևորում սեփական քաղաքացիների հանդեպ:

Այս պարագայում դուրս է մղվում կամ չափազանց ձևական է դառնում մինչ այդ հնչող «Հարգելի քաղաքացի» արտահայտությունը: Ծեծ ու ջարդի, ատելության, բռնության դրսևորումներն անընդունելի են, անկախ շահերից:

Այս օրերին իրենց կոչմանը ամենայն արժանապատվությամբ են ծառայում այն ոստիկանները, ովքեր զերծ են մնում անձնական ու պաշտոնեական շահերից` նախընտրելով ոստիկանի աշխատանքից առժամանակ հրաժարումը: Պարզ է` դրդապատճառը ստեղծված անբարեհաճ դրությունն է:

Շնորհակալ եմ, որ հետևելով իմ կոչին, հավատարիմ մնացիք մարդ կոչմանը, չտրվեցիք սադրանքներին ու ձեր իսկ քաղաքացիների հանդեպ ատելությամբ չլցվելով` հրաժարվեցիք նրանց նկատմամբ բռնություն կիրառել: Վստահ եմ՝ դեռ շատ ոստիկաններ կգիտակցեն իրենց իրական առաքելությունը և կհրաժարվեն ապօրինի հրամաններ կատարել:

Ի ՎԵՐՋՈ ՈՉԻՆՉ ՀԱՎԵՐԺ ՉԷ ԵՎ ՈՉ ՈՔ ՀԱՎԵՐԺ ՉԷ : ԱՄԵՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է և դուք եք պատասխանատու ձեր արարքների համար:

Հարգանքներս բոլոր մարդ-ոստիկաններին:

Բարին ընդ ազգիս:

Պատի’վ ունեմ:

Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից