Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում տեղի կունենա «Սմերչ» կայանքից արձակված կասետային ռումբերի և այլ զինատեսակների ոչնչացում. ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ը տեղեկացնում է, որ արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները հանգստյան օրերին շարունակել են չպայթած ու վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքները:

Տեղեկացնում ենք, որ այսօր Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում տեղի կունենա ականանետի արկերի, «Սմերչ» կայանքից արձակված կասետային ռումբերի և այլ զինատեսակների ոչնչացում:

Հարցերի և այլ պարզաբանումների համար զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 հեռախոսահամարներին: