Ինչքան զիջենք, լռենք ու խուսափենք ընդհարումներից, էդքան Ադրբեջանի ախորժակը միայն աճելու է

Ադրբեջանին 26 տարի անց հաղթանակի համար պետք եկան՝ Թուրքիայի աջակցությունը, սիրիացի վարձկանները, միլիարդավոր դոլարների զենքը, 26 տարի անարդար Դարի գործարքի արդյունքում երկրի նավթագազային պաշարները քամող միջազգային կոնսորցիումը, թուլացած Հայաստանը ու ռևանշի երազանքով ապրող հասարակությունը։

Ու, ըստ իս, ամենակարևոր բաղադրիչը վերջինն ա, քանի որ մնացածը փողի ու հմուտ դիվանագիտության հարց ա մեզ համար։

Ու ամենավտանգավոր թեզը, որը որդի պես ներմուծում են մեր ենթագիտակցության մեջ հիմա դա «հազիվ փրկվեցինք», «եկեք չբզբզանք, բարիշենք, կարող ա մեծահոգի գտնվեն», «բանակը պարտվեց, քանդվեց, բարոյալքվեց, էլ հույս չկա» կարգի մտքերն են։

Բանակը չի պարտվել, թիկունքն էլ չի պարտվել, պարտվել ա քաղաքական վերնախավը։ Բանակին խանգարել են կռվել, և դա արդեն փաստ ա, թիկունքին խանգարել են օգնել առաջնագծին և դա էլ ա արդեն փաստ։

Բայց մեզ ջանասիրաբար փորձում են համոզել, որ մենք ենք մեղավոր պարտության համար ու հիմա պետք է լուռ համակերպվենք Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրվող պայմաններին, որ հանկարծ Երևան չմտնեն։

Այնինչ հակառակը։ Իմանալով իրենց հոգեբանությունը՝ վստահաբար կարելի ա ասել, որ ինչքան զիջենք, լռենք ու խուսափենք ընդհարումներից, էդքան իրանց ախորժակը միայն աճելու ա ու էդքան ավելի ամրապնդվելու ա Երևան մտնելու ցանկությունը։

Ռևանշ լինելու ա, ու օր առաջ բոլորը պետք է դա գիտակցեն, ընդունեն ու սկսեն դրան պատրաստվել, որովհետև գոյամարտը հենց էս տեսքն ունի։ Ադրբեջանին խաղաղություն կարելի ա միայն պարտադրել։

Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից