1 օրում խաղաղապահները ականազերծել են 8 հա տարածք, 7 կմ ճանապարհ, ուսումնասիրվել է 50 շենք

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզություն և ականազերծում: Պայթուցիկների որոնումը կատարվել է կենցաղային հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանին հարակից տարածքներում:

Օրվա ընթացքում մաքրվել է շուրջ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհի մակերես, ուսումնասիրվել է 50 շենք, հայտնաբերվել և պայթուցիկ օբյեկտներ են հանվել ոչնչացման համար:

Ընդհանուր առմամբ ԼՂ-ի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 155 հա տեղանք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծել են 4,811 պայթուցիկ օբյեկտ:

Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում `անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցները պահպանելով: