ՌԴ խաղաղապահ ուժերն Արցախում ընդլայնել են պատասխանատվության գոտին՝ ներառելով ադրբեջանական հարձակման ենթարկված Հին Թաղեր գյուղը. ինֆոգրաֆիկա

ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության գործողությունների նոր քարտեզը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, քարտեզի նոր տարբերակում «Հարավ» պատասխանատվության գոտում ներառվել է Հին Թաղեր գյուղը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի հարավարևմտյան շրջանում: Այն հրադադարի հաստատումից հետո գտնվում էր Երևանի վերահսկողության տակ: Նախօրեին հաղորդվել է այդ շրջանում ադրբեջանական և հայկական ուժերի միջև զինված բախումների մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն նախօրեին հայտնել էր, որ ադրբեջանական ուժերը վերսկսել են ռազմական գործողությունները Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: ՌԴ ՊՆ-ն ավելի ուշ հաստատել էր, որ նոյեմբերի 10-ին ձերք բերված համաձայնությունից և ռուս խաղաղապահ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո առաջին անգամ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել:

Այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։