Գարեգին Բ Կաթողիկոսը և Վազգեն Մանուկյանը քննարկել են երկրում տիրող իրավիճակն ու առկա մարտահրավերները

Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժման»` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին:

Ինչպես տեղեկացնում է Մայր  Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։