Այսօր արդեն որևէ մեկը ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում և ո՛չ էլ աշխարհում, իրավունք չունի և չի կարող Փաշինյանին ու նրա կնգան անվտանգության երաշխիքներ տալ․ Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Այսօր արդեն որևէ մեկը ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում և ո՛չ էլ աշխարհում, իրավունք չունի և չի կարող Փաշինյանին ու նրա կնգան անվտանգության երաշխիքներ տալ, նրանց կատարած և դեռ շարունակվող դավաճանության հանգուցալուծումը կարող է լինել միայն մեկ բան․․․նրանք գերեզման չպետք է ունենան։ Իհարկե, նրանք կդատվեն իսկ ժառանգներին իրավունք չի վերապահվի Հայաստանում իրենց համար «հատկացված տարածքից» բացակայել, որպեսզի չվայելեն հայրենիքը ծախելու համար ծնողներին տրված երեսուն արծաթը։

«Իմ քայլը» ու «Քաղաքացիական պայմանագիր» բառակապակցությունները երբեք չպետք է արտասանվեն հայ իրականության մեջ և այն արտաբերողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ ԱԺ 89 պատգամավորներն ու Նիկոլի հետ համագործակցած, այժմ էլ համագործակցող պաշտոնատար անձիք, քաղաքական ուժերը դեռ կարող են մեղա գալ ու մասամբ քաղել իրենց մեղքը։

Դավաճանների համար այն էր սկիզբը ու սա է վերջը։

Մենք այլևս ժամանակ չունենք հապաղելու։

Ի գործ»։