Եթե հայկական ֆաշիզմը նորից գլուխ բարձրացնի, մենք երկաթե բռունցքով այն կոչնչացնենք․ Ալիև

Մինչ Նիկոլ Փաշինյանի խոսնակը անամոթաբար հայտարարում է, թե Արցախի գյուղերի վրա թշնամու հարձակմանը առաջին հերթին պետք է արձագանքեն ռուսները, Ալիևը մեղադրում է հայերին «հարձակման ու ֆաշիզմի» մեջ՝ կրկին մնալով անպատասխան, հայտնում է Mediaport թելեգրամյան ալիքը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայկական կողմին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ. «Ինձ նոր զեկուցեցին, որ երեկ ահաբեկչական ակտ է տեղի ունեցել կամ հայ գրոհայինների, կամ էլ այսպես կոչված հայկական բանակի մնացորդների կատարմամբ։ Սա անհանգստություն է առաջացնում։ Լավ կլինի՝ Հայաստանը նորից չսկսի ամեն ինչ։ Եթե հայկական ֆաշիզմը նորից գլուխ բարձրացնի, մենք երկաթե բռունցքով այն կոչնչացնենք։ Նրանք պետք է լինեն շատ զգույշ ու չկազմակերպեն որևէ ռազմական գործողություն։ Այս անգամ մենք նրանց ամբողջությամբ կջախջախենք»,-ասել է Ալիևը։