Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը հղումով:

«Քննարկվել են միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ԼՂ կարգավորման հարցով ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության իրագործման գործնական առաջադրանքներ»,-ասվում է հաղորդագրությունում:

Զրույցը կայացել է այսօր: