Ադրբեջանում սկսել են արտադրել «Բասարգեչար» անունով գինի. Mediaport

Mediaport թելեգրամ ալիքը գրում է. «Մինչ Հայաստանի վարչապետը զբաղված է իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին բռնության և հետապնդումների ենթարկելու հանձնարականներ տալով, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն այդպես էլ չի արձագանքում հայ ժողովրդի և Հայաստանի հասցեին Ալիևի և Էրդողանի կողմից հնչող բացահայտ ստորացուցիչ և վիրավորական հայտարարություններին, Ադրբեջանում սկսել են արտադրել գինի, որը կոչվում է «Բասարգեչար» (Վարդենիսի ադրբեջաներեն անվանումը)։

Շշի վրա պատկերված է Սևանա լիճը՝ ադրբեջանական Գեյչա անվանումով»։