Գարեգին Բ-ն հանդիպել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Այդ մասին կաթողիկոսը  գրել է իր ֆեյսբուքյան էջում: « Դեկտեմբերի 12-ին հանդիպում ունեցանք արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձանք Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին«,-գրել է նա։