Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել. Ռուսլան Իսրայելյանը հաստատում է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. «Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը:

Ռուսլան Իսրայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է այն հրապարակելու մեջ, պարոն Իսրայելյանն ասաց՝ հնարավոր է»:

Հիշեցնենք, երեկ հրապարակվել էր սկանդալային հերթական ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել: