Կամաց-կամաց ավելի տեսանելի է դառնում հայ ժողովրդի թշնամի Ն.Փ.-ի դավաճանության իրական մասշտաբը. իրավապաշտպանը՝ հայտնի հեռախոսազրույցի մասին

Կամաց-կամաց ավելի տեսանելի է դառնում հայ ժողովրդի թշնամի Ն.Փ.-ի դավաճանության իրական մասշտաբը։

Ցանցում է հայտնվել Արցախի նախագահի գաղտնալսված հեռախոսազրույցը Արցախյան մի պաշտոնյայի հետ (ձայնը ճանաչեցի, բայց քանի որ վստահ չեմ՝ չգրեմ):

Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ 10 օր է՝ Հայաստանի իշխանություններից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն: Նաև խոստովանում է, որ պատերազմի ողջ ընթացքում ստել են. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:

Արայիկ Հարությունյան. «Ասում եմ [Նիկոլ Փաշինյանին] մարդ ուղարկի Մարտունի՝ Ստեփանակերը պահեմ, չի ուղարկում»: Զրուցակիցն էլ ասում է. «Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գալու ենք բոլորիդ կոտորենք՝ նիկոլ-միկոլ-կնիկ»:

Զրույցը երևի տեղի է ունեցել նոյեմբերի 6-9-ին։

ՀԳ. Հղումը՝ մեկնաբանությունում (զգուշացում՝ 18+):

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։