Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին Էրդողանի հասցեին մեղադրանքների պատճառով

Ուրբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Իրանի դեսպանին, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

Լրատվականի տվյալնելով՝ իրանցի դիվանագետին հաղորդել են Անկարայի արձագանքը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի «անհիմն մեղադրանքների» մասին:

Ուրբաթ ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Թեհրանում Թուրքիայի դեսպանին Բաքվում նախագահ Էրդողանի հայտարարությունների կապակցությամբ: Նրան հաղորդել էին, որ «տարածաշրջանային պահանջների եւ ռազմատենչ կայսերական էքսպանսիոնիզմի դարն արդեն երկար տարիներ է, ինչ ավարտվել է»:

Հինգշաբթի Բաքվում Էրդողանը Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված շքերթի ժամանակ ելույթ ունենալիս մեջբերել է բանաստեղծությունից տողեր, որում հիշատակվել է Արաքս գետը: Խոսքը վերաբերել է նրան, որ երկրների միջեւ «գետն առանձնացվել է բռնի ուժով»: