Մատուցո՞ղ, թե՞ ազատամարտիկ. ով է ընդդիմադիրներին սպառնացած անձը․ Armlur.am

Armlur.am-ը գրում է․«Այս տարվա նոյեմբերի 13-ին ArmLur.am-ի խմբագրությունը զանգ ստացավ այն մասին, որ մի խումբ ազատամարտիկներ հավաքված են վարչապետի կառավարական առանձնատան մոտ և խնդրում էին լուսաբանել իրենց՝ ասելով, թե եկել են ի աջակցություն վարչապետին ակցիա անելու համար և մենք էլ որպես անկախ լրատվամիջոց, պետք է լուսաբանենք այն: Եվ ArmLur.am-ն էլ, հավատարիմ իր սկզբունքներին, որպես ազատամարտիկ իր խոսքը հարգեցինք, նկարահանեցինք և հրապարակեցինք Ռուստամ Ավագյանի խոսքը:

Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ նա ստախոս է:  Իրականում Ռուստամ Ավագյանը ոչ դիրքերում է եղել, ոչ էլ ազատամարտիկ է ընդհանրապես:

ArmLur.am-ը պարզեց, որ նա աշխատել է որպես մատուցող և որոշել է այդպիսի բեմականացում անել: Եվ մինչ մենք կհասկանայինք, թե նա որտեղ է աշխատում, ինչ պայմաններով, ինչպես էր հայտնվել այդտեղ և փորձում մեզ մոլորեցնել, նրա մասին հաղորդագրություն տարածեց արդեն ՀՀ Գլխավոր դատախազությունը: Արդեն ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության, նա սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր էր հնչեցրել: Եվ չնայած նա հետագայում ազատ արձակվեց, սակայն քրեական հետապնդումը այդ անձի նկատմամբ դեռ շարունակվում է: Ավելի ուշ պարզվեց, որ նա ծնունդով Աշտարակից է և աշխատում է Էջմիածնում գտնվող ռեստորաններից մեկում:

Մանրամասները՝ տեսանյութում»։