Մեր օրերի Ստալինգրադի բեկումնային ճակատամարտի վճռորոշ մարտը սպասվում է 2021 թվականին

Հայաստանի ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը կախված է լինելու այդ ճակատամարտի ելքից՝ Ռուսաստանի հաղթանակից

 

Էրդողանի և Ալիևի շքերթի ժամանակ արված հայտարարությունները նորություն չեն։ Եվ նախկինում և առավել ևս հիմա այդ հայտարարություններն արվել և արվում են Ռուսաստանի, իրենց հաշվարկներով, հնարավոր անկման և մասնատման հետ կապված։ Էրդողանն ու Ալիևը բարձրաձայնում են իրենց ծրագրերի մասին Ռուսաստանի անկման և մասնատման դեպքում։

2021 թվականը Ռուսաստանի համար, հավանական է, վճռորոշ ճակատամարտի տարի է լինելու։ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը 2021 թվականին հասնելու է իր գագաթնակետին։ Ռուսաստանը նախապատրաստվում է անգլոամերիկյան գաղութատիրական լծի դեմ բարձրացրած ազգային-ազատագրական պատերազմում հաղթական հակահարվածին։ ԱՄՆ և իր դաշնակիցները, իրենց հերթին ևս պատրաստվում են Ռուսաստանի դեմ գործընթացներին։

2021 թվականին լուրջ խմորումներ են լինելու թե Ռուսաստանի ներսում և թե իր սահմանների մոտ։ Ռուսաստանի ներսում արդեն պետության և Պուտինի կողմնակիցների լուրջ մոբիլիզացիա է հայտարարվել, որոնք կանխելու են պետական հեղաշրջման փորձը։ Իրավիճակը այնքան լուրջ է, որ օրեր առաջ Պուտինը այցելել էր ատոմային պատերազմի դեպքում զորքերի կառավարման բունկեր։

Այսքանով հանդերձ, վստահաբար ասում եմ, որ Ռուսաստանը հաղթելու է։ Սակայն 2021 թվականին Ռուսաստանում և իր շուրջ ընթացող գործընթացների ժամանակ Արևմուտքը փորձելու է գործընթացներ սկսել նաև Հայաստանում։

Մեր օրերի Ստալինգրադի բեկումնային ճակատամարտի վճռորոշ մարտը սպասվում է 2021 թվականին և Հայաստանի ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը կախված է լինելու այդ ճակատամարտի ելքից՝ Ռուսաստանի հաղթանակից։

Այս ընթացքում և հետո թշնամիներին և հիմարներին մեկ պարզ ճափանիշով կարելի է բացահայտել։ Ով խոսի Ռուսաստանի դեմ, ապա նա կամ հիմար է կամ էլ թշնամի։

 

Hayk Ayvazyanֆեյսբուքյան էջից։