Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակաինը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո։

«Բանաստեղծությունն ընթերցելով՝ Էրդողանը ցույց տվեց իր պատմության և աշխարհագրության չիմացությունը: Նա բարձրացրեց ադրբեջանական շրջանները Իրանից բաժանելու սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ դրեց Ադրբեջանի Հանրապետության անկախությունը: Պետք է զգուշանալ Անկարայից », – ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին իր Twitter- ում գրել է նախկին դեսպանը:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաքվում կայացած ռազմական շքերթի ժամանակ Էրդողանի մեջբերած բանաստեղծության պատճառով։ Գրքում հիշատակվում է Արաքս գետը, որի մի մասն անցնում է իրանա-ադրբեջանական սահմանով, և որը, ինչպես մեջբերել է Էրդողանը, «անջատվել է», ինչն էլ կարող էր առաջացնել Թեհրանի դժգոհությունը։