Ռուսաստանի հայ համայնքը Վլադիմիր Պուտինին խնդրել է գնահատել Հիզրի Շիհսաիդովի գործողությունները

Ռուսաստանի հայ համայնքը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով գնահատել Հիզրի Շիհսաիդովի գործողությունները:

«Ադրբեջանի մայրաքաղաքում հաղթական շքերթի նախօրեին, տարածաշրջանային մակարդակի Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան, Դաղստանի Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Հիզրի Շիհսաիդովը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում նա կիսել է ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի բերկրանքը: Իր գործողություններով Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի խորհրդարանի ղեկավար Հիզրի Շիհսաիդովը փաստացի անտեսում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը»,-մասնավորապես գրված է նամակի մեջ: Նամակը ստորագրել են հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ: