Դավաճանը պետության ղեկին․ հանդուրժել չի՛ կարելի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն է

Նիկոլ Փաշինյանի քայլերը քաղաքական գործիչներն այլևս դժվարանում են մեկնաբանել, նկատելով, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործողությունները, հայտարարությունները քաղաքական, դիվանագիտական հարթությունից դուրս են, ու դրանք հասկանալու համար անհրաժեշտություն կա հոգեբանական վերլուծության։

Ամեն օր մի ցնցող տեղեկատվություն է տարածվում, գաղտնիքներ են բացահայտվում, վերլուծվում ու քննարկվում է, թե որո՞նք են պատճառներն այս խայտառակ պարտության, ի՞նչ սցենար իրականացվեց։ Պարզվում է՝ բեմադրվել է մի պատերազմ, որում մենք պետք է կրեինք պարտություն։ Փաստորեն, փողով արտաքին թշնամու առաջ բացվել են մեր երկրի դռները։ Եղած փաստերը համադրելով՝ համոզվում ես, որ կատարվել է սարսափելի քայլ հայ ժողովրդի դեմ, կատարվել է դավաճանություն:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում