1IN.AM-Ի ԿԵՂԾԻՔԸ (տեսանյութ)

1in.am-ը կամ «Ժամանակ» օրաթերթն առաջին անգամ չէ, որ ապատեղակատվություն է տարածում:

Փաստաբանների պալատի և իմ նկատմամբ այս լրատվական ռեսուրսի ոչ բարյացակամ վերաբերմունքը բազմաթիվ անգամ եմ նկատել:

«Ժամանակ»-ն այսօր հրապարակել է նյութ, թե իբրև զանգահարում եմ փաստաբաններին և խնդրում, ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ միանալ վարչապետի հրաժարականի հայտարարությանը: Այդ տեղեկությունը լրատվամիջոցին «հայտնած» փաստաբանն իբրև նշել է, որ ինքը հրաժարվել է ստորագրել այդ հայտարարությունը և պալատին հիշեցրել է, որ այդ կառույցը ապաքաղաքական մարմին է: Սա ապատեղեկատվություն է:

Այս կեղծիքը հաստատվում է պարզ վերլուծությամբ՝

  1. Որևէ փաստաբանի չի կարելի և չես կարող նման ՊԱՀԱՆՋ ներկայացնել: Փաստաբանն ինքն է քաղաքացու իրավունքները պաշտպանում պետական մարմիններից, և ունի մասնագիտական արժանապատվություն իր նկատմամբ նման պահանջ ներկայացնողին հրապարակային իր տեղը ցույց տալու.
  2. Հայտարարությունը Փաստաբանների պալատի անունից չի ներկայացվել, այլ՝ անհատ փաստաբանների: Հայտարարությանը միացել են Պալատի խորհրդի 10 անդամ, որպես՝ փաստաբաններ: Եթե Փաստաբանների պալատի անունից նման հայտարարություն արվեր, դա կարող էր արվել ինչպես Պալատի նախագահի, այնպես էլ Պալատի խորհրդի անունից:

Իսկ, որ 1in.amը սովոր է կեղծիքի (իրականությունը խեղաթյուրելուն) հաստատում է նաև այդ կայքում նյութի դիտումները ցուցադրող հաշվիչը: Կից տեսանյութում մի հրապարակմանը վերաբերող 3811 դիտումից մի քանի վայրկյանում հասնում է 3862-ի (51 դիտում), հետևյալ հերթականությամբ՝ 3811, 3823, 3840, 3834, 3854, 3848, 3867, 3862: Իմ կարծիքով, ինչ որ ծրագրային հաշվիչ է գործում, որն իրական դիտումների հետ կապ չունի: Հակառակ դեպքում, նվազող թիվ չէր կարող լինել, օրինակ չէր կարող 3840-ից նվազեր 3834:

Հ.Գ. Սովորաբար լրատվամիջոցների ապատեղակատվությանն աշխատում եմ չանդրադառնալ:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից