Աննա Հակոբյանը հաստատեց, որ պատերազմը պայմանավորված է եղել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Բաքվում կայացած շքերթին՝ մեր զրուցակիցը հաստատեց, որ օրը պատահաբար չէր ընտրվել, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության մասին համահանրապետական հանրաքվե, և այդ նույն օրը Ադրբեջանը ցուցադրեց այն ռազմական տեխնիկան, որը պատերազմի հետևանքով մնացել է իրենց։

Խոսելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադարձություններին՝ Անդրանիկ Հովհաննիսյանը նշեց, որ ընդդիմադիր կուսակցություններն այժմ երկրում մեծ գործ են անում, որը ոչ բոլորն են գիտակցում։

«Եթե Փաշինյանը մի քիչ թասիբ ունենա, ապա անցնցում կհեռանա, սակայն թասիբ չունի, նա տղամարդ չէ»,-նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, ապա նա նախապես իմացել է պատերազմի մասին, ավելին, նա հաստատել  է, որ պատերազմը պայմանավորված է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում