WarGonzo-ի հիմնադիր Արամ Գաբրիելյանովն առաջարկում է ԴՆԹ թեստով ստուգել Փաշինյանի ու նրա կնոջ ազգային պատկանելությունը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. «WarGonzo-ի հիմնադիր, ռուսական խոշորագույն մեդիա կորպորացիայի ղեկավար Արամ Գաբրելյանովն առաջարկել է ստուգել ՝ Նիկոլ Փաշինյանի,Աննա Հակոբյանի, Անդրանիկ Քոչարյանի, Արման Բաբաջանյանի ազգային պատկանելիությունը։

«Մեկ անգամ էլ՝ Փաշինյանը,Աննա Հակոբյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արման Բաբաջանյանը և «Իմ Քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները պարտավոր են ԴՆԹ թեստ հանձնել։ Անձամբ ես՝ Փաշինյանի հետ պատրաստ եմ թեստ հանձնել։ Միևնույն ժամանակ, կնայեմ նրա դեմքին դեմ առ դեմ»,- ի տելեգրամ ալիքում գրել է նա։

Ավելի վաղ՝ արձագանքելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտնի սկանդալային զրույցի ձայնագրությանը՝ Արամ Գաբրելյանովը հայտարարել էր. «Այս ձայնագրության ի հայտ գալուց հետո Փաշինյանն ու իր ողջ շրջապատը, ովքեր մեղադրում էին նախորդ իշխանությանը Ղարաբաղը հանձնելու (վաճառելու) մեջ, պետք է ուղղակի չքվեն Երկիր մոլորակից։ Մահապատժի ենթարկել Նիկոլին ու Արայիկին՝ օրվա կարգախոսը»»։