Զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքները շարունակվում են. պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել. ԱԻՊԾ

Արցախի ԱԻՊԾ հայտարարություն է տարածել.

«Հարգելի հայրենակիցներ

Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:

Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում:

Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում:

Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել:

Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին»,-նշված է հայտարարության մեջ: