Չարի վերջը կամ հիմար կկու․ Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայ մեծանուն մտավորականները հաճախ իրենց գրական ստեղծագործություններում ներկայացրել են հայ ազգի թերությունները կամ առավելությունները:

Այս առումով ուշագրավ է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը: Հեքիաթում հիմար կկուն իր երկու ձագերին զոհաբերելուց հետո, ի վերջո լսում է ագռավին և վերջին ձագին պահպանում:

Մեր օրերում՝ չենք հասնում նույնիսկ հիմար կկվի մակարդակին: Վերջին և միակ հայրենիքն էլ ենք ուզում զոհաբերել, որովհետև խորհուրդ տվող ագռավը նախկին է ու սև:

Հ.Գ. Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող միջոցառման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և   Երևանը Ադրբեջանի պատմական հողեր են: Դրանից հետո Թուրքիայի նախագահը փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը  կազմակերպողներին ու կատարողներին:

Պետք է արթնանանք ու որոշենք՝ չարի վերջը, թե հիմար-հիմար կկու…