«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը։

««Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»,-նշել է նա: