Ադրբեջանի զինված ուժերը փորձել են փոխել դիրքերը Տեղ և Աղավնո գյուղերի մոտ Wargonzo

Ըստ հայ-ղարաբաղյան սահմանից ստացված @wargonzo նախագծի աղբյուրների՝ երկու օր առաջ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են Լաչինի շրջանի կողմից մուտք գործել Հայաստանի տարածք:

«Արավուս գյուղի բնակիչները, որը գտնվում է Հայկական Տեղ գյուղի և արդեն ղարաբաղյան Աղավնոյի միջև, @wargonzo-ին հաստատեցին, որ ադրբեջանցիների մի ջոկատ 800 մետր խորացել է Հայաստանի տարածքում:

Բանակցություններ են տեղի ունեցել (տեղական բնույթի) ադրբեջանական խմբի և հայ կամավորների միջև: Ադրբեջանցիները պնդում էին, որ ըստ սահմանազատման խորհրդային ​​տարբերակի, տարածքը, ուր մուտք են գործել, Լաչինի միջանցքի մաս է: Բացի դրանից, «հյուրերը» միանշանակ ակնարկել էին, որ կոնֆլիկտային իրավիճակի դեպքում նրանք հարվածային անօդաչուներ կուղարկեն:

Որքան մեզ հայտնի է, որոշվել է հետաձգել «վիճաբանությունը» մինչև բարձր մակարդակի բանակցությունների ավարտը և հստակ սահմանազատման գիծ հաստատելը:

Այնուամենայնիվ, ռուսական խաղաղապահ զորախմբի լրացուցիչ ուժեր են ժամանել Գորիսի տարածաշրջան՝ կանխելու հնարավոր սրացումը: Այս ծրագրի մասին Wargonzo-ին հայտնել են նաև սահմանամերձ գյուղերի բնակիչները:

Նշենք նաև, որ հայկական ու ռուսական կողմերը պաշտոնապես դեռ չեն հաստատել Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները»,- գրել է թելեգրամյան ալիքը: