Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 29 ցուցարար
Ոստիկանությունը կառավարության շենքի դիմացից ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկել 29 ցուցարարի, որոնք ակցիայի շրջանակում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները պահանջել են, որ մտնեն կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: