Հուսամ՝ հիմա կնայեք զորահանդեսը, կհասկանաք վերջապես, թե ինչ է եղել, կապրեք ցավի այն անհրաժեշտ գիտակցումը, որ ստիպում է վեր կենալ ու գործել հանուն պետության

Բաքվում մեկնարկել է «Մեծ հաղթանակին» նվիրված արարողությունը, որի առանցքային դրվագը մի քանի րոպեներից մեկնարկող զորահանդեսն է։

Քիչ առաջ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ծաղիկներ դրեցին պատերազմի հերոսներին նվիրված «Շեհիդների ծառուղում»։

Ադրբեջանում վստահ են, որ սա մեծ հաղթանակների սկիզբն է միայն։

Թուրքիայում ևս վստահ են, որ սա մեծ հաղթանակների սկիզբն է միայն։

Հայաստանում մեր երկրի համար պատասխանատու պաշտոնյաները (Կառավարությունում ու ԱԺ-ում) խոսում են «երեք ժողովուրդներին բավարարող որոշումների մասին», իսկ նրանց սատարող մարդիկ շարունակում են հավատալ, որ իրենց չեն խաբում ու չեն թալանում ու չեն ուզում լսել այն զգուշացումները, որ հնչում են բոլոր կողմերից։ Առաջիկա ամիսներին ՀՀ-ից սպասվող արտագաղթը, Սյունիքի ու Վայոց Ձորի հայաթափումը, տնտեսական խորը ճգնաժամը և հասարակության անկումը չնկատողները խլում են նույնիսկ այն փոքր հաղթանակի հնարավորությունը, որ կա մեզ համար ապագայում։

Հուսամ, դուք հիմա հիմա կնայեք զորահանդեսը, կհասկանաք վերջապես, թե ինչ է եղել, կապրեք ցավի այն անհրաժեշտ գիտակցումը, որ ստիպում է վեր կենալ ու գործել հանուն պետության, այլ ոչ թե տգետների իշխանության։

Կից նկարում էլ դնում եմ այսօր Բաքվում շրջող այս բեռնատարը, որը ծածկված է Արցախի Պաշտպանության բանակի խոցված տեխնիկայի ավտոհամարանիշներով։ Նայե՛ք ու հասկացեք, որ այս ապագան այսօր սպառնում է Հայաստանի մնացած տարածքին։

Իմիջիայլոց, այսօր, 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն։

հ.գ. ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք զրկվել ենք մեր հայրենիքի 1/4-ից։

 Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից