Այս դղյակը պատկանում է ոչ թե նախկիններին, այլ Նիկոլ Փաշինյանի սրտի ներկա օլիգարխներից մեկին

ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՖԵՐԸ

ՄԻՖ 3․ ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ՈՒ ԿՈՄՈՒՆԻԶՄԸ

Նախկինների դեմ պայքարը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու, այնուհետեւ՝ իշխանությունը միահեծան օգտագործելու եւ պետական ինստիտուտները ջարդելու, այժմ էլ՝ իշխանությունը պահելու կարեւորագույն միֆը։ Միֆի կառուցվածքը շատ պարզ է՝ նախկինները տասնամյակներ շարունակ թալանել են, ուրեմն որ երկիրը ծաղկի, անհրաժեշտ է նախկինների թալանածը վերցնել։ Այս միֆի հետաքրքիր առանձնահատկություններից էր, որ մինչեւ այժմ, այս 2,5 տարում որեւէ «թալանչու» թալանը չի հաստատվել դատարանով եւ որեւէ ունեցվածք ետ չի բերվել։ Այսինքն սա դառնում էր կոմունիզմի նման․ «Ճիշտ է, ոչ ոք դա չի տեսել, բայց մի քիչ էլ սպասեք, շուտով դա կլինի»։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունների ակնհայտ կոռուպցիան ու թալանը ոչ միայն չէր նկատվում «դղյակների» դեմ պայքարում, այլեւ արդարացվում էր հանուն նախկինների դեմ պայքարի։

Նախկինների/օլիգարխների/թալանի/դղյակների մասին միֆը արդարացնում էր ցանկացած գործողություն, հանդիսանում էր ցանկացած ձախողման, անգամ՝ դավաճանության արդարացում։ Նախկինների դեմ պայքարով էր արդարացվում հակաօրինական բոլոր գործողությունները, հանուն թալանչիների դեմ պայքարի բռնաբարվում էր Սահմանադրությունը, դղյակները խլելու համար ընդունվում էին հակատրամաբանական օրենքներ։

«Նախկիններին» նշանակում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Հատկանաշական է, որ «նախկինները» Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ ինչ-որ պաշտոն զբաղեցրածներն էին, բայց ոչ երբեք Լեւոն Տեր-Պետրոսյանի։ Կամ «նախկին» կարող էր համարվել, ասենք Սերժ Սարգսյանի ժամանակվա ինչ-որ մանր չինովնիկ, բայց, ասենք, պաշտպանության փոխնախարարը, գլխավոր գանձապետը կամ հարկային ծառայության ղեկավարը էին չհամարվում։

Հստակ տարվող PR-ի շնորհիվ, ինչն, ի դեպ մամուլում սկսվել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց շատ առաջ, եւ դա էլ հանդիսացավ նրա իշխանության գալու հիմնական գործիքը, նախկինների դեմոնիզացիան ժամանակի ընթացքում զրկվեց բովանդակությունից եւ ձեռք բերեց կարեւորագույն սիմվոլի նշանակություն։ Ճիշտ կոմունիզմի նման դրա մանրամասները ոչ ոքի չէր հետաքրքրում, բոլորին հետաքրքրում էր դրա համար պայքարը։

Այս մանրամասն կերտված «բոբոն» այսօր եւս աշխատում է։ Ակնհայտ դավաճանություն գործած, 5000 երիտասարդի մահվան պատճառ դարձած, շուրջ 1 միլիոն հեկտար տարածք հանձնած Նիկոլ Փաշինյանի պաշտպանները կրկին բերում են նույն հիմնավորումը․ «Բա ուզում եք նախկինները վերադառնա՞ն», այսինքն ենթադրվում է, որ նախկինների միֆական «թալանը» այս ամենից ավելի սարսափելի էր։ Այսօր էլ կան ՀՀ քաղաքացիներ, այդ թվում եւ անպիսիք, ովքեր պնդում են, թե հասունության վկայական ունեն, որ հայտարարում են, թե պատերազմում հաղթելու համար պարզապես պետք է վաճառել օլիգարխների դղյակները եւ այդ փողով զենք գնել, ու մենք կհաղթենք։

Հ․Գ․ Նկարի դղյակը պատկանում է ոչ թե նախկիններին, այլ Նիկոլ Փաշինյանի սրտի ներկա օլիգարխներից մեկին։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից։