Արցախի շուրջ այս դավաճանական ծրագիրը պատրաստողներին անհրաժեշտ էր Հայաստանում և Արցախում իշխանությունների լեգիտիմ լինելը․ Զաքար Խոջաբաղյան

Ցավոտ փաստ եմ նշելու, բայց պիտի գրեմ․

Արցախը դավադրաբար հանձնելու կեղտոտ ու դավաճանական սցենարն իրագործելու համար գլոբալիստական ուժերին անհրաժեշտ էր, որ այդ գործողությունն իրականացնողն ունենա լեգիտիմ իշխանություն։ Հայաստանի տարբեր ղեկավարների օրոք բազմիցս շահարկվել է նրանց լեգիտիմության հարցը, ուստի նրանց կողմից որևէ գլոբալ գործողություն և՛ս կարող էր վիճարկվել այդ հողի վրա։ Հետևաբար, Արցախի շուրջ այս դավաճանական ծրագիրը պատրաստողներին անհրաժեշտ էր Հայաստանում և Արցախում իշխանությունների լեգիտիմ լինելը։ Կհիշե՞ք, դեռ գարնան վերջ, երբ քննարկվում էին Արցախում ընտրություններ անել-չանելու հարցը, ԼՏՊ-ն հայտարարություն տարածեց, որով կոչ էր անում, որպեսզի արագ կերպով փակեն Ապրիլյանի թեման և Արցախում շուտափույտ կերպով կազմակերպեն ընտրությունները՝ այնտեղ ապահովելու համար լեգիտիմ ընտրված իշխանություն։

Ընդգծում եմ, որքան էլ որ ցավոտ է հնչում, բայց հենց ՀՀ-ի և Արցախի այդ լեգիտիմ իշխանությունն էլ ապահովեց Արցախը դավադրաբար հանձնելու ծրագրի իրագործումը․․․

Հայաստանում երկու անգամ չեն կասկածի տակ դրել իշխանության լեգիտիմությունը․ մեկը 90-ականների սկզբին՝ Լևոնի ժամանակ, երկրորդը՝ Լևոնի հոգեզավակ Նիկոլի դեպքում։

Առաջինը խոսում էր հողերն հանձնելու անհրաժեշտությունից և դեմ էր տարածքների ազատագրմանը, երկրորդը՝ կազմակերպեց այդ տարածքների հանձնումը և ցանկանում է շարունակել սցենարով նախատեսված ծրագիրը՝ հարաբերությունների հաստատումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ փակելով Հայկական հարցի դարով բաց մնացած էջը․․․»։

Զաքար Խոջաբաղյանի Ֆեյսբուքյան էջից։